Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«15 ռազմագերիների վերադարձը հնարավոր չէր լինի առանց ռուսական կողմի ջանքերի»․ Կոպիրկին

13:45, երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ.
«15 ռազմագերիների վերադարձը հնարավոր չէր լինի առանց ռուսական կողմի ջանքերի»․ Կոպիրկին

Կարող եմ ասել, որ գերիներին վերադարձնելու հարցը մշտապես Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեպսան Սերգեյ Կոպիրկինը:

«Մենք ողջունել ենք 15 գերիների վերադարձը։ Սա ճիշտ ուղղությամբ արված քայլ էր։ Ռուսաստանն ի սկզբանե արել և անում է հնարավորը, որպեսզի դա իրականանա: Այս գործում մեծ է գեներալ Մուրադովի դերակատարությունը։ Այս հարցով զբաղվում է նաև ՌԴ նախագահը, ՌԴ ԱԳ և պաշտպանության նախարարները։ Այն լուրջ ջանքեր է պահանջում։ Կարծում եմ՝ վերջին փոխանակումը հնարավոր չէր լինի, եթե չլինեին ռուսական կողմի, ռուս խաղաղապահների ջանքերը։
     Արտահերթ ընտրություններից հետո գերիների վերադարձի գործըթնացի ակտիվացման մասին խոսելը դժվար է. հարցը միշտ գտնվում է ուշադրության կենտրոնում և աշխատանքը կշարունակվի»,- ասել է Կապիրկինը:

3170 | 3
Facebook