«Եթե նույնիսկ վերցնում ենք մանդատները, գնում խորհրդարան, դա չի նշանակում, որ հրաժարվում ենք փողոցից»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու են իշխանության դեմ. «Խորհրդարանում մանդատները լինելու են լրացուցիչ հնարավորություն՝ մեր պայքարին ավելի մեծ թափ հաղորդելու համար»: