Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք ունենք փողոցային պայքարի մեծ փորձ». Ռոբերտ Քոչարյան

11:45, երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ.
«Մենք ունենք փողոցային պայքարի մեծ փորձ». Ռոբերտ Քոչարյան

«Պառլամենտական պայքարը միայն կարող է ուժեղացնել, այլ ոչ թե փոխարինել փողոցային պայքարին: Մենք ունենք նաև փողոցային պայքարի մեծ փորձ ու կարծում եմ՝ համատեղումը միայն ուժեղացնում է մեր հնարավորությունը: Մեր պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ խորհրդարանական լծակները հնարավորություն են տալու ակտիվ խորանալ մի շարք ուղղություններով:

Անդրադառնալով ՔՊ-ի երեկվա հանրահավաքին՝ Քոչարյանն ասաց. «Ստեղծվել է տպավորություն, որ իրենք շարունակելու են նույն ոճով աշխատել, ինչպես աշխատել են: Իրենք ընկալել են այս քվեները՝ որպես վստահություն հենց իրենց, մինչդեռ ուրիշ բան է կատարվել»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը: Քոչարյանի խոսքով՝ թիմում տարբեր կարծիքներ կան՝ մի մասը համարում է, որ ինքը պետք է լինի խորհրդարանում, մյուս մասը՝ որ չարժե: Քոչարյանի խոսքով՝ ինքը գործադիրի մարդ է:

3184 | 0
Facebook