Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում». Ռոբերտ Քոչարյան

11:30, երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ.
«Տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում». Ռոբերտ Քոչարյան

«Ընտրությունների արդյունքներն անսպասելի էին մեզ համար ու նաև շատ շատերի, առաջին հերթին այն պառճառով, որ բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր: Պետք է փորձենք գտնել բացատրություն: Ենթադրում ենք, որ եղել են զանգվածային խախտումներ, տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում, դրա համար մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ արդյունքները քննարկելու համար»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ ներկայում շտաբերը նյութեր են հավաքագրում, որոնք մի քանի օր անց կամփոփվեն: «Համոզված եմ, որ այն մանդատը, որ ստացել է այս իշխանությունը, այս իշխանության նկատմամբ վստահության մանդատ չէ: Մեր բոլոր հանդիպումները եղել են և՛ ավելի մարդաշատ, քան իշխանությանը, և՛ շատ ավելի հզոր: Իմ անձնական կարծիքով՝ տպավորություն է, որ այստեղ աշխատեց մի գործոն՝ նախկին իշխանությունների վերադարձի գործոնը ու այն էապես ուժեղացրեց այն հանգամանքը, որ երեք նախկին նախագահ մասնակցում էին ընտրություններին: Երկուսը՝ ընտրացուցակներ գլխավորելով, երրորդը՝ ակտիվ մասնակցելով քարոզարշավին: Չկարողացանք կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

3200 | 0
Facebook