Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 77 և մահվան 3 նոր դեպք

11:15, երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 77 և մահվան 3 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունիսի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224330 դեպք, որոնցից 216182-ը՝ առողջացած, 4502-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2550 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1156409 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3778 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 77 նոր դեպք: Ունենք 70 առողջացած և 3 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1096 է»:

1772 | 0
Facebook