Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մանախը բերման ենթարկվելուց հետո անհետացել է»․ Նաիրի Հոխիկյան

09:40, երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ.
«Մանախը բերման ենթարկվելուց հետո անհետացել է»․ Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մանախը բերման ենթարկվելուց հետո անհետացել է։ Նրա հարազատները և իրավապաշտպանները չեն կարողանում իմանալ, թե կոնկրետ որտեղ է Արթուր Այվազյանը։
     Հիշեցնեմ, որ Արթուրը բերման է ենթարկվել երեկ ուշ գիշերը խուլիգանության մեղադրանքով։ Հիմքում Նիկոլ Փաշինյանի հասցեին նրա արտահայտություններն են։ Հետո ձերբակալվել է ու տարվել անհայտ ուղղությամբ։
     Օրեր առաջ էլ իմ նկարահանած ֆիլմում Մանախը պատմել էր, թե ինչպես է հանձնվել Հադրութը և ինչպես են իրեն համոզել հանձնել Ճարտարն ու դուրս գալ այնտեղից։
     Մանախը խոստանում էր պատմել Հադրութը հանձնելու բոլոր մանրամասները»։

5231 | 1
Facebook