Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շարքային պատգամավոր Ռ. Քոչարյան չի հնչում, խայտառակություն է»․ Ստյոպա Սաֆարյան

09:35, երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ.
«Շարքային պատգամավոր Ռ. Քոչարյան չի հնչում, խայտառակություն է»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խորը վերլուծելու դեպքում հասկանում ես, թե ինչ խայտառակ վիճակի առջև է հայտնվել Ռոբերտ Քոչարյանը։
     Հայաստանի պատմության մեջ ամենաազատ ու ժողովրդավարական ընտրություններում նախկին նախագահներից նա ամենացածր արդյունքները ցույց տված նախկին նախագահն է։ 10 տարի անց քաղաքականություն վերադարձած Կարեն Դեմիրճյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հենց նրա կազմակերպած անազատ ու կեղծված ընտրություններում անգամ պաշտոնապես ավելի բարձր ցուցանիշներ են արձանագրել։ Սերժ Սարգսյանը հեռատեսորեն իր անունը հանեց ցուցակից...
     Այս պայմաններում եթե նա վերցնում է մանդատն ու մտնում խորհրդարան, փակուղի է. շարքային պատգամավոր Ռ. Քոչարյան չի հնչում, խայտառակություն է. նա հո թևերը չէ՞ր քշտելու Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում օրենք գրելու համար։
     Պառլամենտում էլ Նիկոլ Փաշինյանին քաղաքական աբարոտկայում հաղթող չի եղել ու չկա. նա դրանում անգերազանցելի է։ Ի վերջո, պատահական չէր հրաժարվել նախընտրական բանավեճից։
     Ավելին՝ մարտի 1-ի վերաորակված քրգործով կամ կաշառքի քննվող գործով դատախազը կարող է մտնել ԱԺ, ու պատգամավորական մանդատից զրկելու համազգային թամաշան ու խայտառակությունը կատարյալ է...
     Մանդատից հրաժարվի ու չմտնի խորհրդարան՝ չի ստացվում... Պատգամավորական անձեռնամխելիությունը չկա, դատախազը տանից կտանի, խմբակցությունը դրսից ղեկավարել էլ խայտառակ բարդ գործ է... Պատգամավորական կազմն էլ խայտառակ թույլ է պրոֆեսիոնալ առումներով ու լավագույն դեպքում քֆուր տալ գիտե...
     Ռուսական օրակարգի հետ կապված փակուղու մասին էլ նախկին գրառումներից մեկում եմ նշել...
     Թե ով էր ասում ընտրություններին մասնակցես...»:

4988 | 2
Facebook