Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Օնիկին հանեց, որ բանակն օգտագործի. «Հրապարակ»

09:05, երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ.
Օնիկին հանեց, որ բանակն օգտագործի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ընդդիմությունը Սահմանադրական դատարանում կվիճարկի ընտրությունների արդյունքները, քանի որ հիմնավոր կասկածներ ունեն, որ վարչական ռեսուրս է կիրառվել, և կարծում են, որ վարչական լծակների օգտագործման դեպքերն էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։

Նշենք, որ այդ լծակներից մեկն էլ զինվորականների՝ իշխանության օգտին քվեարկելու պարտադրանքն էր և քաղաքացիական անձանց ուղեկցությամբ նրանց դեպի ընտրատեղամասեր ուղղորդելու դեպքերը։ Երեկ Արարատի մարզի Զոդի զորամասի զինվորները տարբեր շրջանակներում խոստովանել են, որ քվեարկության դիմաց իրենց «պարգևատրել» են 5-հազարական դրամով։

Այս իշխանությունն անգամ Շուռնուխը չխնայեց, որտեղ քվեարկել էին ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, և դա էր պատճառը, որ Շուռնուխում իշխող ՔՊ-ն հաղթել էր՝ ստանալով 51 ձայն և հանրապետությունով մեկ խայտառակելով շուռնուխցիներին»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

3839 | 0
Facebook