Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շտապեմ հիասթափացնել». Արման Աբովյան

22:20, երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ.
«Շտապեմ հիասթափացնել». Արման Աբովյան

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստանում եմ տասնյակ զանգեր և հաղորդագրություններ՝ կապված ընտրություների հետ։
     Ժողովուրդ ջան, նախ ասեմ, որ ինձ համար չափազանց կարևոր է ձեր բոլորի սրտից բխող խոսքերը։
     Դա իրականում ցույց է տալիս, որ մեր թիմի երկարամյա գործունեությունը՝ պարոն Ծառուկյանի գլխավորությամբ, խորհրդարանական հարթակում իրականում գնահատվել է և գնահատվում է Ձեր բոլորի կողմից։
     Սակայն հարկ եմ համարում ԱՆՊԱՅՄԱՆ ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և մեզ բոլորիս համար Խորհրդարանը հանդիսացել է ոչ թե բաղձալի քաղաքակական «գագաթ», այլ դա մեր պետականաշեն և հայանպաստ գործունեություն իրականացներու համար հարթակներից մեկն էր։
     Այո, ԱԺ-ն շատ կարևոր հարթակ է, բայց համաձայնվեք, որ մենք երբեք չենք եզրափակվել խորհրդարանական տրիբունայով և մեր քայլերը իրականացրել ենք տարբեր քաղաքական գործիքակազմ օգտագործելով։
     Շտապեմ հիասթափացնել բոլոր նրանց, ովքեր հույսեր ունեն, որ ԲՀԿ-ն կքաշվի մի կողմ և կնվազեցնի իր ջանքերը հանուն մեր Հայրենիքի և ազգի անվտանգության և բարգավաճման համար՝ այդպես չի լինի ոչ մի պարագայում։
     Ասեմ ավելին, մենք, որքան հնարհավոր է, առավել մասնակցություն ենք ունենալու բոլոր քաղաքական գործընթացներին և անցուդարձերին, քանզի մեր Հայրենիքը գտվում է ծայրագույն ճգնաժամում՝ բոլոր ուղղություններով և առումներով։
     Թուրք֊ադրբեջանական ոհմակի կողմից Արցախի Հանրապետության օկուպացիան, նույն թշնամու ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, տնտեսական ճգնաժամ և ամենացավալին՝ մեր հասարակության մեջ տիրող և արհեստականորեն սերմանվող կատաղի ատելությունը միմյանց նկատմամբ։
     Այս խայտառակ իրավիճակի պատասխանատուներին դուք ինձանից լավ գիտեք։
     Հիմա հարց․ ո՞ր իրեն Հայ համարող մարդը կարող է անտարբեր մնալ, ո՞ր իրեն պետականամետ և ազգային ուժ համարող քաղաքական կառույցը կարող է անտարբեր մնալ։
     Եվ այդ իսկ պատճառով, կրկին անգամ կրկնեմ՝ մենք եղել ենք, կանք ու կմնանք հանուն մեր ժողովրդի մղվող պայքարի առաջամարտիկները և դա նույնիսկ քննարկման առարկա չի։
     Աստված բոլորիս պահապան։
     Մեր պայքարը շարունակվում է։
     Հարգանքներով՝ Արման Աբովյան
     Հ.Գ. Ինչ վերաբերվում է արտահերթ ընտրություններին, ապա մինչև չպարզաբանվեն բազմաթիվ ընտրախախտումների հետ կապված տեղեկություները, մենք առայժմ զերծ կմնանք գնահատական հնչեցնելուց»։

12482 | 7
Facebook