Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գողացվածը վերադարձնելու համար վաղվանից սկսեք բանակցել պետության հետ». Փաշինյան

21:40, երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ.
«Գողացվածը վերադարձնելու համար վաղվանից սկսեք բանակցել պետության հետ». Փաշինյան

«Ժողովրդից գողացվածի վերադարձը մեր հրատապ օրակարգն է միշտ եղել: Նախորդ 3 տարիների ընթացքում մենք ոչ մեկից ոչ մի բան չենք խլել, չնայած կարող էինք: Մենք ցանկացել ենք, որ երկրում գործեն ինստիտուտներ, որոնք դուրս կլինեն անձերի քմահաճույքներից: Այսօր ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը մեկնարկած է: Ուզում եմ առաջարկել բոլոր այդօրինակ մարդկանց՝ կարող եք բանակցել պետության հետ գողացվածն ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ, և ես բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում հենց էսօրվանից չկորցնել հնարավորությունը և չհասցնել նրան, որ պետական թափանիվներն սկսեն գործել»,- Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

5758 | 2
Facebook