Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում քաղաքական ապագա չկա՛». Նարինե Դիլբարյան

22:15, երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ.
«Հայաստանում քաղաքական ապագա չկա՛». Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունիսի 20-ից հետո պարզ դարձավ, որ Հայաստանում քաղաքական ապագա չկա՛, կա ներկա և ներկա վերադարձող անցյալ: Փաշինյանն իրեն լավ է զգում այդ անցյալի հետ, մարտահրավերներ է նետել ու հաղթել: Հիմա պարզ կդառնա, թե այդ ներկայի մաս կազմած անցյալը ինչ մտադրություններ և կարողունակություն ունի: ՍԴ դիմելը ձևական քայլ է, բոլորս գիտենք ՍԴ դիմելու միակ հնարավոր արդյունքի մասին, որն այդ արդունքի բացակայությունն է, մանդատները վայր դնելու համար միասնական դիրքորոշում է պետք, զարգացումներն էլ Սերժ Սարգսյանի համար սահմանադրություն կռած-կոփած անձինք կհուշեն: Աստված զորավիգ Հայաստանի Հանրապետությանը»:

2907 | 2
Facebook