Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափով». Զալկալիանի

17:05, երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ.
«Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափով». Զալկալիանի

Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափով՝ աշխարհաքաղաքական կարևոր նախագծերի իրականացման համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։

Ելույթ ունենալով Թուրքիայում կայացած դիվանագիտական համաժողովում՝ Զալկալիանին նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերներն են։

Նա նաև ընդգծել է Հայաստանի հետ պատմական և բարեկամական կապերը։

«Մեր առջև այսօր շատ հնարավորություններ կան։ Մեր տարածքով անցնում են նավթամուղերն ու գազատարները»,-հիշեցրել է Զալկալիանին։

Նա կարևորել է այն նախագծերի իրականացումը, որոնք կնպաստեն տնտեսական համագործակցության ընդլայնմանը, տրանսպորտային կապերին՝ Կասպից և Սև ծովերի ներուժի օգտագործման տեսանկյունից:

3510 | 0
Facebook