Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա միակ լուծումն է, եթե ոչ, հետո ուշ է լինելու». Սարհատ Պետրոսյան

14:40, երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ.
«Սա միակ լուծումն է, եթե ոչ, հետո ուշ է լինելու». Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապիտուլացիայից անմիջապես հետո համարձակություն ունեցա ու մեջտեղ բերեցի ժամանակավոր կառավարության գաղափարը՝ նշելով կոնկրետ անուններ։
     Ոմանք ինձ իրենց արշինով չափելով ինչի մեջ ասես, որ չմեղադրեցին։ Էլ չեմ ասում, թե տարիներով ձեռք բերված հարաբերություններ տուժեցին։ Խնդիր չունեմ, ես այս վիճակը դեռ օրհասական եմ համարում... ուստի ցանկացած սիրելի հարաբերություն չի կարող վեր լինել իմ այս երկրում ապրելու իրավունքից։
     Այսպիսով պետք է ընդունել, որ ընտրությունների արդյունքներն անընդունելի են։ Դրանք ոչ միայն չեն բավարարում անվտանգային մարտահրավերներին, այլև չեն լուծում արտահերթ ընտրությունների պատճառ հանդիսացած լեգիտիմության խնդիրը։ Ուստի կարծում եմ պետք է շարունակել ճնշումն ու աշխատանքը, #կապիտուլանտ, #հողատու, #ազգակործանպատուհաս և այլ ականջ շոյող բառերով նույնականացվող իշխանությունից օր առաջ ազատվելու համար։
     Ինչքան հասկանում եմ մեր օրենսդրական կարգավորումներով այս պահին միակ մատնանշվող լուծումը նոր արտահերթ ընտրություններն են։ Այսինքն ԱԺ անցած երկու ուժերը պետք է վերցնեն մանդատներն, առաջին նիստից հետո վայր դնեն դրանք և լուծարել ԱԺ-ն։
     Մյուս արտահերթ ընտրություններին պետք է ձևավորվի լայն կոնսոլիդացի, 1-3 նախագահներ, գրեթե բոլոր վարչապետներ, գաղափարական հենք ունեցող կուսակցություններ ներառող կազմով, 1%-ից ավել ձայն հավաքած մասնակիցներով (չնչին բացառություններով) և վերցնել իշխանությունը։
     Սա միակ լուծումն է, եթե ոչ, ապա հետո ուշ է լինելու։ Սա նաև գրեթե բոլոր ուժերի համար մի վերջին հնարավորություն է ապացուցելու, որ իրենք այս գործընթացեն մտել երկիրը փրկելու ազնիվ ցանկությամբ ու մի կողմ թողնեն անձնական ու գաղափարական տարաձայնությունները։
     Նոյեմբերին անցումային (ժամանակավոր) կառավարության գաղափարին չսատարողները կարծում եմ արդեն տեսնում են ի՞նչ արդյունք ունեցանք։ Ուզում ե՞նք համակերպվել։ Ես որ չեմ ուզում...»:

7364 | 5
Facebook