Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
Վկոնտակտե

Համացանց

«Սրանով եթե ավարտվում է մղձավանջը, ապա ճգնաժամը չի ավարտվում». Ռուբեն Մեհրաբյան

15:35, երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ.
«Սրանով եթե ավարտվում է մղձավանջը, ապա ճգնաժամը չի ավարտվում». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետությունը կատարեց առաջին պարտադիր քայլը ճգնաժամից դուրս գալու ճանապարհին։ Տեղի ունեցած ժողովրդավարական ընտրությունների արդյունքը պերճախոս կերպով ցույց է տալիս, որ մեր երկրում կան բոլոր հիմքերը, որպեսզի Ազատությունը և Ժողովրդավարությունը որպես Հայաստանի քաղաքացիների ապրելակերպ՝ դառնան անշրջելի, դառնան մեր մշակույթի կարևորագույն արժեքները։
     Անցած ութ ամսվա մղձավանջից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն ունենալու մանդատով օժտվեց Հայաստանի քաղաքացիների մեծամասնության կողմից։ Սրանով եթե ավարտվում է մղձավանջը, սակայն ճգնաժամը չի ավատվում, և պահանջվելու են ճշգրիտ քայլեր, որպեսզի մղձավանջի վերադարձը բացառվի։ Հայ ժողովուրդն իր ծանրակշիռ քվեով փակեց ռևանշի ճանապարհը, փրկեց մեր պետականությունը մահացու վտանգից, և Հայաստանի ողջ քաղաքական դասը պարտավոր է հաշվի նստել այդ պարտավորեցնող վճռի, ավելի ճիշտ՝ դատավճռի հետ։ Ձայն բազմաց՝ ձայն Աստծո։
     Շնորհավորում եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական թիմին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ արձանագրած համոզիչ հաղթանակի կապակցությամբ։
     Խորին երախտագիտությունս եմ հայտնում 19․142 (1,5%) մեր քաղաքացիներին, ովքեր ընտրության այս լայն հնարավորության պարագայում վստահություն հայտնեցին մե՛զ՝ Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինքին, և պատասխանատվություն եմ ստանձնում արդարացնել բոլոր այդ մարդկանց, այդ մարդկանցից յուրաքանչյուրի քաղաքական ակնկալիքներն` ինձ հասանելի բոլոր միջոցներով։
     Այս ընտրություններով ոչինչ չի վերջանում, ամեն ինչ նոր է սկսվում։ Հաստատապես նոր է սկսվում այն ճանապարհը, որը մենք համախոհներով սկսեցինք անցած ընտրություններին ընդառաջ և շարունակելու ենք ընտրություններից հետո, ձևավորելով հրաշալի թիմ և ձեռք բերելով չափազանց կարևոր փորձ լավագույնս ծառայելու մեր Հայրենիքին՝ Ազատ, Անկախ, Ինքնիշխան և Ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությանը։ Ի գործ։
     Աստված պահպանի մեր՝ աշխարհի լավագույն երկիրը»։

| | |
2005 | 0
Facebook