Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Իրադարձություններ

Չինչին գյուղի դպրոցի մեծ թվով աշակերտներ ու ուսուցիչներ սննդային թունավորմամբ հոսպիտալացվել են

15:25, կիրակի, 20 հունիսի, 2021 թ.
Չինչին գյուղի դպրոցի մեծ թվով աշակերտներ ու ուսուցիչներ սննդային թունավորմամբ հոսպիտալացվել են

Երեկ՝ հունիսի 19-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «սննդային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով երեխաներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչներ, 10-ամյա Օֆելյա Ա-ն, 10-ամյա Էրիկ Ա-ն, 10-ամյա Լիլիթ Դ-ն, 10-ամյա Արեն Հ-ն, 11-ամյա Վլադիմիր Ա-ն, 8-ամյա Արմեն Բ-ն, 11-ամյա Լիլիթ Բ-ն, 12-ամյա Նարե Հ-ն, 12-ամյա Արման Ա-ն, 12-ամյա Հայկ Գ-ն: Վերջինները սովորում են Չինչին գյուղի դպրոցում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

| | |
1334 | 0
Facebook