Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#AlJazeera-ի անդրադարձը՝ ՀՀ-ում անցկացվող ընտրություններին

16:10, կիրակի, 20 հունիսի, 2021 թ.
#AlJazeera-ի անդրադարձը՝ ՀՀ-ում անցկացվող ընտրություններին

«Ալ Ջազիրա»-ն գրում է, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են նշանակվել՝ պատերազմում պարտությունից հետո աճող լարվածության ֆոնին։

«Փաշինյանը, ով կորցրել է իր ժողովրդականության մեծ մասը, հույս ունի երկարաձգել մանդատը, բայց կոշտ մրցավազքի մեջ է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Ընտրություններին հետևում է Ռուսաստանը, ինչպես նաև Թուրքիան, որն Ադրբեջանին աջակցել է պատերազմ ժամանակ:

Քաղաքագետները նշում են, որ ընտրությունների արդյունքը դժվար է կանխատեսել։

«Ալ Ջազիրա»-ի թղթակից Րորի Չելենդսն իր ռեպորտաժում հայտնել է, որ բարոյահոգեբանական վիճակը ցածր է։

«Մենք խոսել ենք մարդկանց հետ, որոնք ասել են, որ, ըստ էության, քաղաքական գործիչներից ոչ մեկն այլևս չի գրավում նրանց, և նրանք, ինչպես և ամբողջ երկիրը, դեռևս ցավում են իրենց կորուստների համար»,- հավելել է Չելենդսը»,- ասված է հոդվածում:

#AlJazeera-ի անդրադարձը՝ ՀՀ-ում անցկացվող ընտրություններին
5963 | 1
Facebook