Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դիմակավորված էր, ձեռքին՝ ատրճանակ». Բաբաջանյանը մանրամասնում է

14:45, կիրակի, 20 հունիսի, 2021 թ.
«Դիմակավորված էր, ձեռքին՝ ատրճանակ». Բաբաջանյանը մանրամասնում է

Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ ներկայացրեց իր մեքենայի վրա կրակելու միջադեպից: Նա հայտնեց, որ հարևանի տեսախցիկը ֆիքսել է կատարվածը. «Մոտավորապես ներկայացնեմ՝ դիմակավորված, կապիշոնով, սպիտակ հագուստով, ձեռքին՝ սև ատրճանակ: Կրակոցի պահից դետալային մանրամասներ չկան, բայց հայտնաբերվել է փամփուշտի մի մասը. պարկուճը մնացել է դիմապակու վրա. նստատեղի հատվածում էլ ասացին, որ կա վնասվածք և այնտեղ պետք է հայտնաբերվեր փամփուշտի մյուս կտորը»:

Բաբաջանյանն ընդգծեց, որ դեպքի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ. «Կարծում եմ, որ սա քաղաքական գործընթացները խեղելու, վախի, սարսափի մեջ պահելու փորձ է: Մեր ժողովրդին կոչ եմ անում նույն խանդավառությամբ, նույն սպասումներով գնան և ընտրություններ իրականացնեն: Մեզ որևէ բան չի կարող ընկճել»,- հայտարարեց նա:

3483 | 1
Facebook