Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հնարավոր է հետընտրական լարվածություն». Սամվել Բաբայան

13:50, կիրակի, 20 հունիսի, 2021 թ.
«Հնարավոր է հետընտրական լարվածություն». Սամվել Բաբայան

«Ազատական» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Բաբայանն այսօր 9/46 ընտրատեղամասում քվերակությունից հետո՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ չի մրցում վարչապետի պաշտոնի համար:

Բաբայանն անդրադարձավ մինչ այս պահը արձանագրված ընտրախախտումներին, ինչպես նաև՝ հնչած կրակոցներին: Նա մասնավորապես ասաց. «Դե մարդիկ պետք ա հանգիստ լինեն. ընտրութjուն ա, ո՛չ դրանով ամեն ինչ սկսվում ա, ո՛չ ավարտվում: Խորհուրդ կտայի, որ հանգիստ մնան, ընտրություն անեն, մեկ ա՝ ժողովուրդն ա որոշում»,- ասաց նա:

«Ազատական» կուսակցության ղեկավարի կարծիքով՝ հետընտրական լարվածություններ, հնարավոր է, որ լինեն. «Լարվածությունը լինելու ա, որովհետև 26 կուսակցությունից 3-4 կուսակցություն անցնելու են, մնացածը պարտվեն»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե առաջին և երկրորդ տեղերի միջև ձայների տարբերությունը մեծ լինի, ամենայն հավանականությամբ, լարվածություն չի լինի, հակառակ դեպքում, ըստ Բաբայանի, լարվածությունն անխուսափելի է:

2475 | 1
Facebook