Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դու քո ասածին հավատո՞ւմ ես». Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին

12:55, կիրակի, 20 հունիսի, 2021 թ.
«Դու քո ասածին հավատո՞ւմ ես». Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ խուսափեց պատասխանել հարցին, թե խորհրդարանում հայտնվելու դեպքում ո՞ր ուժի հետ կոալիցիա կկազմի:

Հարցին, թե իր խնամի՝ ՔՊ ցուցակով առաջադրված Խաչատուր Սուքիասյանը չի՞ կարող ազդել իր որոշման վրա, կամ համոզել նրան, Ծառուկյանը ծիծաղեց. «Լավ, այսինքնս, դու քո ասածին հավատո՞ւմ ես, Ծառուկյանի վրա ո՞վ կարա ազդի, համոզի: Ծառուկյանին ձերբակալեցին էլ, չկարողացան վրեն ազդեին: Անիմաստ, դատարկ խոսակցություններ են»:

4778 | 1
Facebook