Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցածր, էժան ու նենգ գործողություններ են». Վահե Հակոբյան

12:40, կիրակի, 20 հունիսի, 2021 թ.
«Ցածր, էժան ու նենգ գործողություններ են». Վահե Հակոբյան

«Հայաստան» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 4/53 ընտրատեղամասում կատարեց իր ընտրությունը:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Հակոբյանը հայտարարեց, որ իրենց ուժի նկատմամբ գիշերվանից իրականացվող հակաքարոզչությունը «իշխանության ձեռքի գործն է»:

«Շատ ցածր, էժան ու նենգ գործողություններ են: Իշխանությունը հոգեվարքի մեջ է. ա՛յ դրանով է պայմանավորված նրանց ոչ ադեկվատ գործողությունները»,- ասաց Հակոբյանը:

3023 | 0
Facebook