Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 60 և մահվան 2 նոր դեպք

11:10, կիրակի, 20 հունիսի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 60 և մահվան 2 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունիսի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224227 դեպք, որոնցից 216049-ը՝ առողջացած, 4498-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2585 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1149863 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3410 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք: Ունենք 50 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1095 է»:

1808 | 0
Facebook