Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե չբացահայտվի, կենթադրենք, որ իշխանության ձեռքի գործն է». Ռ. Քոչարյան

11:15, կիրակի, 20 հունիսի, 2021 թ.
«Եթե չբացահայտվի, կենթադրենք, որ իշխանության ձեռքի գործն է». Ռ. Քոչարյան

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր քվեարկելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

«Հաղթելու դեպքում՝ Կարեն Կարապետյանն ի՞նչ տեղ է զբաղեցնելու ձեր կառավարությունում»,- հետաքրքրվեց լրագրողներից մեկը: Ի պատասխան՝ Քոչարյանն ասաց. «Երևի ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեզ հետ է, թե հետագայում ինչ կարգի համագործակցություն կստացվի, դեռ մենք չենք ասի»:

Դիտարկմանը, թե գիշերվանից իրենց ուժի նկատմամբ հակաքարոզչություն է իրականացվում, Քոչարյանն ասաց, որ եթե այդ քայլն իրականացնողները չբացահայտվեն, ապա իրենք կարող են ենթադրել, որ այդ ամենն իշխանության ձեռքի գործն է:

5307 | 1
Facebook