Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բազմաթիվ «տասովշիկներ» անցնում են քրեական օրենսգրքով արգելված սահմանները». Դանիել Իոաննիսյան

10:25, կիրակի, 20 հունիսի, 2021 թ.
«Բազմաթիվ «տասովշիկներ» անցնում են քրեական օրենսգրքով արգելված սահմանները». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետությունում կրիմինալ վիճակը մտահոգիչ է, բազմաթիվ «տասովշիկներ» անցնում են քրեական օրենսգրքով արգելված սահմանները:
     «Անկախ դիտորդը» երեկվանից առ այս պահը ընտրակաշառքի մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել ու շարունակում է ստանալ:
     Բոլոր դեպքերով հանցագործության մասին հաղորդումներ ենք ուղարկում իրավապահներին: Մեր իրավաբաններն արդեն չեն հասցնում:
     Խիստ մտահոգիչ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն 30 ժամից ավել չի քննարկում դատախազի՝ Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդությունը:
     Հիշեցնեմ՝ ասուլիսս ժամը 12:00-ին Պուշկինի 49 հասցեում»:

2536 | 0
Facebook