Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքը ողողված է Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկներով». Նաիրա Զոհրաբյան

10:10, կիրակի, 20 հունիսի, 2021 թ.
«Քաղաքը ողողված է Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկներով». Նաիրա Զոհրաբյան

Ընտրությունների վերահսկման կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ ո՞ւր է Հայկ Մարությանը

Անկեղծ՝ վերջին շրջանում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Նիկոլի փալաս չդառնալը սկսել էի հարգել։ Ու որ Հայկոն մի քանի անգամ հրաժարվել էր կատարել Նիկոլի կեղտոտ հանձնարարականները՝ դա էլ գիտեի։

Բայց այսօր՝ լուսադեմին, ողջ քաղաքը ողողված էր երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի դեմ կեղտոտ հակաքարոզչական թռուցիկներով։ Ընտրությունների վերահսկման մեր կոմիտեն տեղեկություն ստացավ, որ ողջ քաղաքը հակաքարոզչական այդ աղբով ողողել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող՝ աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկի մաքրուհիների (հավաքարարների) միջոցով, ովքեր քաղաքի փողոցները սկսում են մաքրել լուսադեմից։

Ընդամենը 60-70 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդկանց ստիպել են քաղաքը աղտոտել Նիկոլի վախերը սուբլիմացնող թռուցիկներով։

Քաղաքապե՛տ Մարության, եթե ներկա եք ու ընդհանրապես՝ եթե ազնիվ էիք, երբ ասում էիք, որ ընտրական պրոցեսներին չեք խառնվելու, մի հատ աղբահանության և սանիտարական մաքրման էդ հիմնարկի ղեկավարին պարզաբանեք, որ իր արածը քրեական հանցագործություն է ու իրեն չի փրկելու «կռուտիտը», թե դա եղել է ընդամենը հավաքարարների ինքնաբուխ պերֆորմանսը»։

5171 | 1
Facebook