Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տեղամասի հանձնաժողովի նախագահը չի միջամտում քայլականի քարոզչության տեսարանին». Սյուզի Բադոյան «ուղղվել է»

09:30, կիրակի, 20 հունիսի, 2021 թ.
«Տեղամասի հանձնաժողովի նախագահը չի միջամտում քայլականի քարոզչության տեսարանին». Սյուզի Բադոյան «ուղղվել է»

Տեքստում սկզբնական տարբերակը հերքվել է։
     Համաձայն Փաստ-մետրի՝ «Տեղեկությունը կեղծ է, Ալեն Սիմոնյանի ընտրատեղամասը Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցում է, Բուզանդ 107 հասցեում»։

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտել է Երևանի Սարյան փողոցի վրա գտնվող իր ընտրատեղամաս՝ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց, քվեարկել և դուրս է եկել ու մուտքի մոտ արդեն 15 րոպե կանգնած ձեռքով բարևում է մարդկանց ու չի հեռանում տարածքից, մինչդեռ օրենքն արգելում է թեկնածուին լինել տարածքում 50 մ հեռավորությունից:

Տեղամասի հանձնաժողովի նախագահը չի միջամտում քայլականի քարոզչության տեսարանին, չեն հեռացնում բարձրաստիճան պաշտոնյային տարածքից՝ այդպիսով օժանդակելով ՔՊ-ի օգտին քարոզչությանը:

ԸՆԴԳԾԵՄ՝ 15-20 րոպե է արդեն, ինչ Ալենն իր ջերմ բարևելով ու տարածքում ընտրողի հետ տետատետ շփվելով՝ ուղղորդում է ընտրողներին»:

3986 | 1
Facebook