Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինձ ոչ ոք չի ձերբակալել, իմ նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում». Գայանե Պապոյան

22:05, շաբաթ, 19 հունիսի, 2021 թ.
«Ինձ ոչ ոք չի ձերբակալել, իմ նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում». Գայանե Պապոյան

Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ ընկերներ, հարազատնե՛ր, ինձ ոչ ոք չի ձերբակալել, իմ նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։
     Խնդրում եմ հանգիստ լինեք։
     Համացանցում առկա տեղեկատվությունն՝ իբրև ինձ ձերբակալել են, չի համապատասխանում իրականությանը։
     Ես այս պահին գտնվում եմ Եղեգնաձորում և իրականացնում եմ «Պատիվ ունեմ» Դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի պաշտպանությունը։
     Հ.Գ. ստյոպա, հերիք է մարդկանց ուղեղները ստերով լցնես»:

4780 | 1
Facebook