Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

19:45, շաբաթ, 19 հունիսի, 2021 թ.
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանդիպել եմ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մարֆիի և ղեկավարի տեղակալ Ստեֆան Կրաուսի հետ։
     Ընդգծել եմ պետության հավատարմությունը ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավար ընտրություններ անցկացնելու հարցում։
     Յոհան Մարֆին փաստել է, որ այս ընթացքում պետական բոլոր ինստիտուտներն ակտիվորեն համագործակցել և աջակցել են առաքելության աշխատանքներին և տեղեկացրել, որ բացի երկարաժամկետ դիտորդներից վաղը ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն կիրականացնեն ևս 300 կարճաժամկետ դիտորդներ՝ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում»:

1761 | 0
Facebook