Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել Արմեն Աբազյանի և Վահե Ղազարյանի հետ

15:40, շաբաթ, 19 հունիսի, 2021 թ.
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել Արմեն Աբազյանի և Վահե Ղազարյանի հետ

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ:
     Նշելով, որ այս այս ընտրությունները տեղի են ունենում մեր երկրի համար բարդ, ճգնաժամային իրավիճակում՝ Հանրապետության նախագահն առանձնապես կարևոր է համարել, որ իրավապահ մարմինները գործեն իրենց լիազորությունների շրջանակներում, առավելագույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով, երաշխավորեն օրինականությունն ու իրավունքի գերակայությունը, խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, ապահովեն հասարակական կարգը:

5565 | 0
Facebook