Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն». Գ. Սուրենյան

12:40, շաբաթ, 19 հունիսի, 2021 թ.
«Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն». Գ. Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը նախազգուշացնում է
     Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 21-24-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39...+40 աստիճան տաքություն։ Հունիսի 19-24-ին նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
     Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

4440 | 0
Facebook