Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

12:35, շաբաթ, 19 հունիսի, 2021 թ.
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

Հունիսի 18-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք:
     Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
     Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8502 քաղաքացու հետազոտություն, որից 889-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
     Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2773 դեպք: Կատարվել է 25 954 թեստավորում:

1572 | 0
Facebook