Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նարեկ Հախնազարյանը և սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնեն Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան

17:25, շաբաթ, 19 հունիսի, 2021 թ.
Նարեկ Հախնազարյանը և սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնեն Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան

Հունիսի 30-ին՝ ժամը 19.30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը երաժշտասեր հանրությանը կներկայացնեն Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան։ Ծրագրում կհնչեն նաև հատվածներ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից։

Համերգը կղեկավարի դիրիժոր Ջուն Սան Պարկը։ Վերջինս Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրներից է։

1290 | 0
Facebook