Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քոչարյանի հանրահավաքի համար Արցախից մարդկանց բերող ավտոբուսներից մեկը վթարվել է․ կա 5 վիրավոր․ «ուղղվել է»

21:40, ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ.
Քոչարյանի հանրահավաքի համար Արցախից մարդկանց բերող ավտոբուսներից մեկը վթարվել է․ կա 5 վիրավոր․ «ուղղվել է»

Տեքստում սկզբնական տարբերակը հերքվել է։
     Համաձայն Փաստ-մետրի՝ «Սիսիանի ոստիկանությունից հայտնեցին, որ նշված օրը՝ հունիսի 18-ին, որևէ ավտոբուսի վթար տեղի չի ունեցել»։
    
     Civic.am-ը Սիսիանի բնակիչներից տեղեկացել է, որ այսօր առավոտից Արցախից ավտոբուսներով մարդիկ են բերում՝ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու համար։ Այդ ավտոբուսներից մեկը վթարվել է, 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Արցախցիներին տեղափոխող մեքենան ավտովթարի է ենթարկվել M2 մայրուղու Գորայք համայնքի Սառնակունք գյուղի մոտակայքում։

«Սիսան» ԲԿ-ից պատասխան հաստատել են, որ վթարվածները Արցախից են։ «Կանչը շտապօգնությունը ստացել է Սանռակունք-Անգեղակոթ ճանապարհից։ Արցախցիներ են, 4-ը՝ կանայք ու երեխաներ, միջին ծանրության են, վարորդի վիճակը ծանր է, վիրահատում են, գտնվում է հոսպիտալում»,- փոխանցել են հիվանդանոցից։

Կայքի տեղեկություններով՝ Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու համար արցախցիներին բերել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

10304 | 6
Facebook