Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նրանք, ովքեր խախտում անեն, հենց տեղում ջարդել ձեռքերը»․ Իշխան Սաղաթելյան

20:20, ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ.
«Նրանք, ովքեր խախտում անեն, հենց տեղում ջարդել ձեռքերը»․ Իշխան Սաղաթելյան

«Դիմում եմ մեր առաջնագծի մարտիկներին, մեր հանձնաժողովի անդամներին և վստահված անձանց՝ տեղերում լինել խիզախ և վճռական, և մինչև վերջ կռիվ տան ժողովրդի քվեի համար, թույլ չտալ ոչ մի ընտրախախտում, պահպանել օրենքի տառը, իսկ նրանք, ովքեր խախտում անեն՝ հենց տեղում ջարդել նրանց ձեռքերը»,- «Հայաստան» դաշինքի հանրահավաքի իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Դիմում եմ իմ դաշնակցական ընկերներին, ովքեր 8 ամիս առաջ Արցախում էին։ Հիմա մարտական առաջադրանքը փոխվել է՝ պայքարը տեղափոխվել է ընտրատեղամաս։ Պահանջում եմ մեր մյուս քաղաքացիների հետ պայքարել մեր քվեների համար»,- կոչ արեց նա։

3470 | 3
Facebook