Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս ընտրությունների բոլոր բացասական հետևանքների գլխավոր մեղավորները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են»․ Տեր-Պետրոսյան

18:52, ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ.
«Այս ընտրությունների բոլոր բացասական հետևանքների գլխավոր մեղավորները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են»․ Տեր-Պետրոսյան

«Մենք այս իրավիճակից ունեինք շատ հեշտ դուրս գալու քաղաքակիրթ և հարգանքի արժանի մի լուծում՝ դա այն իմ առաջարկն էր, որ ես արել էի երկու նախագահներին։ Եթե նրանք համաձայնեին իմ առաջարկին, այսօր Նիկոլի ֆենոմեն գոյություն չէր ունենում։ Նիկոլը գուցե կարող էր մեկ-երկու շաբաթ հետո թողներ, փախչեր Հայաստանից»,- ընտրողների հետ եզրափակիչ հանդիպման ժամանակ, ասաց ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Այս ընտրությունների բոլոր բացասական հետևանքների գլխավոր մեղավորները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, որոնք վիժեցրին այս պլանը։ Ես զարմանում եմ՝ ինչպե՞ս Ռ․ Քոչարյանն ու Ս․ Սարգսյանը չհասկացան այս բանը․ ինչքան վնաս տվել են այս երկրին իրենց 20 տարվա իշխանության ժամանակ, այնքան էլ հիմա պատրաստվում են ավելի մեծ վնաս տալ այս երկրին»,- ասաց Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ հիմա մեզ սպասվում են չափազանց դժվարին ընտրություններ։

«Այս ընտրությունների բոլոր բացասական հետևանքների գլխավոր մեղավորները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են»․ Տեր-Պետրոսյան
3457 | 1
Facebook