Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երեք տարի անց՝ հին ու նոր ձախողակ ուժերը կրկին իշխանությանը տիրելու քվե են մուրում»․ Սուրեն Սահակյան

18:15, ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ.
«Երեք տարի անց՝ հին ու նոր ձախողակ ուժերը կրկին իշխանությանը տիրելու քվե են մուրում»․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը ներկայացրել է քարոզարշավի իր ամփոփիչ ուղերձը։

«2018-ին մեր ընտրությունը միանշանակ էր․ մենք ընտրել ենք արժանապատվությունը։ Հանրության այդ ամբողջ էներգիան մսխվեց ամենաանփառունակ ձևով, և այսօր՝ երեք տարի անց, հին ու նոր ձախողակ ուժերը կրկին իշխանությանը տիրելու քվե են մուրում ձեզնից, երբ բոլորիս հասցրել են այս վիճակի»,- հայտարարել է Սահակյանը։
     «Նրանք հաշտ չեն հանրության հետ։ Նրանց կուտակած ապօրինի հարստությունը, գործած համատեղ մեղքերը ծանր կշռաքարերի պես կապված են նրանց ոտքերից․ հանցագործները միշտ վերադառնում են հանցանքի վայր»,- ասել է նա։
     «Միասին մենք կարող ենք ճեղքել այս փակ քաղաքական համակարգը, դուռ բացել փոփոխությունների ու նոր քաղաքական մտածողությունների համար»,- իր ուղերձում նշել է Սահակյանը։

2166 | 1
Facebook