Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իզմիրլյան» կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ է հնչեցրել

15:35, ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ.
«Իզմիրլյան» կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ է հնչեցրել

«Փաստերի ստուգման հարթակ»-ը գրում է. «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ է հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է և եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։ Նշենք, որ Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 3-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով հարկադրելու համար: Ընդորում, եթե այդ արարքը կատարվել է երկու կամ ավել անձանց նկատմամբ, ապա նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն դրա համար նախատեսված է ազատազրկում` չորսից յոթ տարի ժամկետով»:

11887 | 6
Facebook