Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին տեղեկատվությանը»․ Պեսկով

16:50, ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ.
«Ռուսաստանը հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին տեղեկատվությանը»․ Պեսկով

Ռուսաստանն ուշադիր հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին տեղեկատվությանը։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անկասկած, դա մեր ուշադրության կենտրոնում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

«Մենք համագործակցում ենք Թուրքիայի Հանրապետության հետ՝ Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցում»,-հավելել է Պեսկովը:

4715 | 2
Facebook