Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ղարաբաղի հարցով Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ». Պեսկով

15:05, ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ.
«Ղարաբաղի հարցով Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ». Պեսկով

Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք սերտ կապի մեջ ենք և՛ Անկարայի, և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ ու կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտային լոգիստիկայի զարգացմանը, ընդհանուր իրավիճակի շտկմանն ու չպետք է պարունակի որևէ տարր, որը կարող է լարվածության աճի պատճառ դառնալ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

5884 | 1
Facebook