Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք Ամերիկային շատ ենք պետք». Հայկ Մարտիրոսյան

13:00, ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ.
«Մենք Ամերիկային շատ ենք պետք». Հայկ Մարտիրոսյան

«Թե՛ նախկինները, թե՛ ներկաները վայելում են Մոսկվայի կատաղի աջակցությունը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺԲ անդամ Հայկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ պրոպագանդիստական թեզեր են շրջանառվում, թե Հայաստանը պետք չէ ԱՄՆ-ին. «Չպետք է տրվել այդ պրոպագանդային: Այո՛, մենք շա՜տ պետք ենք Ամերիկային, որովհետև ոչ միայն մենք կարիք ունենք ԱՄՆ-ի օգնության, այլ շատ կարևոր ենք՝ զսպելու այս տարածաշրջանում ԱՄՆ-ի համար սպառնալիք դարձած և մրցակից համարվող Թուրքիային: Երբ խոսում են այն մասին, թե ռուսական զորքերը ՀՀ-ից հեռանալու դեպքում, մնալու ենք անպաշտպան, նույնպես կեղծիք է, դատարկ տեղը երբեք դատարկ չի մնում, վակուում չի առաջանալու, և այն անմիջապես լցնելու է Արևմուտքը»,- ասաց Մարտիրոսյանը:

4312 | 0
Facebook