Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հունիսի 21-ին պետք է արթնանալ նոր Հայաստանում». Մհեր Տերտերյան

12:50, ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ.
«Հունիսի 21-ին պետք է արթնանալ նոր Հայաստանում». Մհեր Տերտերյան

Թալինում կայացած հանդիպման ժամանակ «Միասնական Հայրենիք» կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը՝ անդրադառնալով տարբեր ոլորտներում անհրաժեշտ փոփոխություններին և երկրի առջև ծառացած հարցերին։

«Հունիսի 21-ին պետք է արթնանալ նոր Հայաստանում և մտածել միայն երկրի անվտանգային համակարգի, տնտեսության վերականգնման մասին»,- նշել են կուսակցության անդամները՝ կոչ անելով անպայման մասնակցել ընտրություններին:

«Ատելության մթնոլորտը, անձնական վիրավորանքները հասել են էն աստիճանի, որ կարծես ընդհանրապես մեր Հայաստանի քաղաքական դաշտի հետ որևէ առնչություն չունի: Մենք ասում ենք՝ Հայաստանն ու ապագան մեզ համար ավելի կարևոր է ու վերանում ենք ամեն ինչից, չենք ուզում անձնավորված մեկին վիրավորել»,- ասել է ՄԻՀԱԿ առաջնորդ Մհեր Տերտերյանը:

2006 | 0
Facebook