Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մաս կկազմենք դարակազմիկ պրոյեկտի, կմիանանք քաղաքակիրթ աշխարհին». Վահե Գասպարյան

12:55, ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ.
«Մաս կկազմենք դարակազմիկ պրոյեկտի, կմիանանք քաղաքակիրթ աշխարհին». Վահե Գասպարյան

Ազգային ժողովրդավարական բևեռի վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը հայտարարեց, որ կիրակի կայանալիք ընտրությունները վճռորոշ դեր են խաղալու հայ ժողովրդի ճակատագրի հարցում: «Ժողովուրդը պետք է պատրաստ լինի ապահովելու ԱԺԲ-ի ոչ միայն ներկայությունը խորհրդարանում, այլ՝ հաղթանակը, որը մեզ թույլ կտա շարունակել Արևմտուքի հետ սկսած երկխոսությունը լրիվ ա՛յլ մակարդակում: Դրանով մենք կկանխենք երկրում տիրող քաոսը, տոտալ գաղութացումը, կլուծենք բոլոր խնդիրները Մեղրիի, սահմանների, հետագայում՝ գերիների հետ կապված: Կդառնանաք տարանցիկ երկիր, կմիանանք քաղաքակիրթ աշխարհին, կունենանք անվտանգային նոր համակարգ, տնտեսական եկամուտներ և այլն»,- ասաց Գասպարյանը:

1964 | 0
Facebook