Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չդիմե՛նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների». ԵԿՄ

12:25, ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ.
«Չդիմե՛նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների». ԵԿՄ

Երկրապահ կամավորականների միության վարչությունը հայտարարություն է տարածել. «Գիտակցելով պահի լրջությունը՝ համապետական ընտրություններին ընդառաջ հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտել.

երկրապահն ունի առաքելություն՝ տեր լինել մեր պետությանն ու պետականությանը: Դրա համար մեզ անհրաժեշտ է ներքաղաքական կայունություն: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ներքին անկայունությունը կարող է բերել անկանխատեսելի զարգացումների:
     Ինչպես պատերազմի, այնպես էլ հետպատերազմական օրերին մենք՝ երկրապահներս, պետության սահմաններում ենք, որպեսզի բանակի հետ ապահովվենք մեր երկրի սահմանների անվտանգությունը:
     Սիրելի՛ հայրենակիցներ, սահմանների անվտանգությունը կախված է երկրում ներքաղաքական կայունությունից:
     Չդիմե՛նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների»:

3739 | 0
Facebook