Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կոալիցիա ո՞ւմ հետ կազմեմ՝ Մեղրին հանձնողների՞». Արտակ Գալստյան

10:05, ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ.
«Կոալիցիա ո՞ւմ հետ կազմեմ՝ Մեղրին հանձնողների՞». Արտակ Գալստյան

«Հայոց Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արտակ Գալստյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո, վեց ամսվա ընթացքում, առանց որևէ կրակոցի Ադրբեջանը ՀՀ տարածքից վերցրել է մոտ 5100 քառակուսի կիլոմետր: «Գործող իշխանությունը դա բացատրում է նրանով, որ Ադրբեջանը հզոր է, մենք թույլ ենք ու պետք է տանք: Բանաձևը հենց այդտեղ է, երբ կհզորանանք, նույն գործընթացը կգնա էնտեղ»,- ասաց նա: Հարցին՝ քանի՞ տարի է պետք հզորանալու համար. Քոչարյանն ասում է՝ 3 տարի, Գալստյանը նշեց. «Լրիվ համաձայն եմ, ես կասեի՝ երկու տարին էլ է բավական: Լավ է, որ Քոչարյանն է խոսում այդ մասին, ուրախ կլինեի, որ Ռոբերտ Քոչարյանն իր ֆինանսական միջոցներով օգներ այդ պրոցեսին, ոչ թե պլակատներ կպցներ»:

Հարցին՝ հաղթելու դեպքում պատրաստվո՞ւմ է կոալիցիա կազմել, ասաց. «Կոալիցիա ո՞ւմ հետ կազմեմ՝ Մեղրին հանձնողների հե՞տ: Մնացածն էլ կիսված են, կա՛մ Նիկոլ Փաշինյանի արբանյակ կուսակցություններն են, կա՛մ Քոչարյանի»:

4678 | 0
Facebook