Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանացին սպանել է մորն ու կերել նրա մարմնի մնացորդները

00:40, ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ.
Իսպանացին սպանել է մորն ու կերել նրա մարմնի մնացորդները

Իսպանացին 15 տարվա ազատազրկման է դատապարտվել իր մոր սպանության և նրա մնացորդներն ուտելու համար, հաղորդում է BBC-ն:
     28-ամյա Ալբերտո Սանչես Գոմեսը ձերբակալվել է 2019 թվականին այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրա տան մոտ հայտնաբերել է նրա մոր մարմնի մասերը՝ մի մասը՝ պլաստմասե տարաներով:
     Դատարանը մերժել է Սանչեսի փաստարկներն այն մասին, որ սպանության ժամանակ հոգեկան խնդիրներ է ունեցել։ Նրան նաև պարտավորեցրել են 60000 եվրո վճարել եղբորը՝ որպես փոխհատուցում։
     Սանչեսը, ով այն ժամանակ 26 տարեկան է եղել, վեճի ժամանակ խեղդել է մորը։ Այնուհետև մասնատել ու 2 շաբաթվա ընթացքում կերել է մոր մարմնի մասերը, մի մասով կերակրել է նաև իր շանը:

12705 | 0
Facebook