Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Իրադարձություններ

«էս ի՞նչ ա՝ հիմա ով դառնում է երկրի ղեկավար պետք է տոկոս խփի՞»․ Հրանտ Բագրատյան

00:20, ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ.
«էս ի՞նչ ա՝ հիմա ով դառնում է երկրի ղեկավար պետք է տոկոս խփի՞»․ Հրանտ Բագրատյան

«Իմ դուրը չի գալիս էդ խոսակցությունը 60 տոկոս-ի։ Եղել ա, որ ասել են՝ 80 տոկոս․ էս ի՞նչ ա՝ հիմա ով դառնում է երկրի ղեկավար, պետք է տոկոս խփի՞»,- քաղաքական ուժերի նախընտրական բանավեճի ժամանակ՝ մեկնաբանելով ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի 60 տոկոս ձայն հավաքելու հայտարարությանը, ասաց «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը։

«Ինչի՞ համար 60 տոկոս պիտի ստանա․ նրա համար, որ երեք տարում տնտեսությունը գումարային աճել է 5 տոկոսո՞վ, տարեկան 1,6 տոկո՞ս, նրա համար, որ երեք տարում 1 տոկոս թոշակ եք բարձրացրե՞լ, նրա համար, որ տվել եք 11 հազար քառակուսի հո՞ղ․․․ նայե՛ք հայոց պատմությունը՝ ձեզնից ավել ով ա հող տվել․․․ Մեծ Հայքից բան չմնաց, որ նայում ես քարտեզին՝ ոնց որ սասիկա լինի արդեն, էդ սասիսկան էլ քերում եք»,- վրդովվեց Բագրատյանը։

| | |
2182 | 0
Facebook