Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իսկ ո՞րն է ելքը». Լևոն Տեր-Պետրոսյան

23:50, հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ.
«Իսկ ո՞րն է ելքը». Լևոն Տեր-Պետրոսյան

Բոլորի մոտ պետք է հասկանալի լինի, որ իշխանության համար պայքարողների մոտ բացակայում է պետական շահի գիտակցումը, ուղերձով դիմելով ժողովրդին՝ ասաց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Դա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց կամքով կամ հարկադրաբար կքվեարկեն այդ ուժերից որևէ մեկի օգտին, ըստ էության, մասնակիցը կդառնան մեր երկրի վիճակի հետագա վատթարացման: Այդ դեպքում մարող եք հարցնել` իսկ ո՞րն է ելքը: Ելքը միակն է, ձեր ձայնը տվեք Հայ ազգային կոնգրեսին և դրանով խորհրդարանում կապահովեք մի այնպիսի սկզբունքային, իրատես քաղաքական ուժի ծանրակշիռ ուժի ներկայությունը, որն ի վիճակի կլինի զսպել հակամարտող անհաշտ ճամբարների վտանգավոր նկրտումներն ու ծայրահեղ քայլերը»,- հորդորեց նա:

3732 | 0
Facebook