Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զորքերի հայելային դուրսբերում, ռուս սահմանապահ կետերի տեղակայում». Փաշինյանը՝ Սոթք-Խոզնավար հատվածի մասին

21:40, հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ.
«Զորքերի հայելային դուրսբերում, ռուս սահմանապահ կետերի տեղակայում». Փաշինյանը՝ Սոթք-Խոզնավար հատվածի մասին

«Սոթք-Խոզնավար հատվածում տիրող իրավիճակը պետք է լուծվի խաղաղ միջոցներով, քանի որ տեսնում ենք դրա իրական հնարավորությունը: Մեր բոլոր միջազգային գործընկերները կիսում են մեր տեսակետը, այն է՝ Ադրբեջանի զորամիավորումները պետք է դուրս գան Հայաստանի տարածքից: Ընդ որում, Հայաստանը պատրաստ է ընդունել միջազգային գործընկերների առաջարկը՝ զորքերի հայելային դուրսբերման, սահմանի երկայնքով ռուս սահմանապահ կետերի տեղակայման և միջազգային հովանու ներքո հայ- ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքներ տանելու մասին: Այդ աշխատանքը կսկսվի հենց Սոթք-Խոզնավար հատվածից, այնուհետև՝ մյուս հատվածներում»,- հանրահավաքին իր ելույթի ժամանակ հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

2793 | 0
Facebook