Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն». Նիկոլ Փաշինյան

21:30, հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ.
«Առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն». Նիկոլ Փաշինյան

«Այսօր տարածաշրջանի զարգացման հեռանկարին խանգարում են Ադրբեջանի կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, նրա ապակառուցողական դիրքորոշումը, մասնավորապես այն փաստը, որ Ադրբեջանը շարունակական նկրտումներ է ցուցաբերում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ և չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես՝ գերիների վերադարձի հարցով: Այնուամենայնիվ, մեր 15 գերիների վերադարձը մի քանի օր առաջ հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն: Կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շատ շուտով վերադառնալու են հայրենիք: Բայց կարևոր է, որ հումանիտար հարցերում իրադարձությունները տեղի ունենան օր առաջ, առանց հակամարդկային սակարկությունների: Հայաստանը հայտարարում է իր պատրաստակամությունը նման քայլերով առաջ գնալու»,- հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ակնայի ականապատման քարտեզների դիմաց Ադրբեջանը ազատ էր արձակել 15 հայ գերի:

2335 | 0
Facebook