Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանը հրապարակ է եկել ամբողջ ընտանիքով

20:25, հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ.
Փաշինյանը հրապարակ է եկել ամբողջ ընտանիքով

Հանրապետության հրապարակում մեկնարկեց ՔՊ կուսակցության համապետական հանրահավաքը, որին Նիկոլ Փաշինյանը եկել էր ամբողջ ընտանիքով: Հանրահավաքը մեկնարկեց ՀՀ օրհներգով, որին հաջորդեց 1 րոպե լռությունը՝ 44-օրյա պատերազմի զոհերին ի հիշատակ:

Հրապարակում կան բազմաթիվ իրավապահներ, ըստ տարբեր աղբյուրների, մարզերից բազմաթիվ ավտոբուսներով մարդիկ են բերվել: Չնայած դրան, հանրահավաքից րոպեներ առաջ հրապարակը կիսադատարկ էր, ինչի մասին վկայում է վերևից արված լուսանկարը:

Հանրապետության հրապարակը՝ ՔՊ-ի հանրահավաքից րոպեներ առաջ
Հանրապետության հրապարակը՝ ՔՊ-ի հանրահավաքից րոպեներ առաջ
8083 | 0
Facebook