Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

17:05, հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ.
Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը:
     Ընդգծելով, որ նախընտրական քարոզարշավը հասել է իր բարձրակետին, իսկ ներքաղաքական մթնոլորտում լարվածություն կա, Հանրապետության նախագահն ասել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները պետք է դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, զսպվածություն ու հանդուրժողականություն:
     Կարևորելով հասարակական համերաշխությունն ու երկրի կայունությունը՝ նախագահ Սարգսյանն անթույլատրելի և անընդունելի է համարել ատելության կամ թշնամանքի, առավել ևս՝ բռնության ու սպառնալիքի կոչերը և նշել, որ քաղաքական ուժերն ու գործիչները պետք է ձեռնպահ մնան այդպիսի գործելակերպից:

Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը
3573 | 0
Facebook